1886 թվականն էր, փետրվարի 20-ը, Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննեսը իր նախկին ուսուցչի՝ Տիգրան Տեր-Դավթյանի նախաձեռնությամբ ներկա է լինում «Համլետի» ներկայացմանը՝ Պետրոս Ադամյանի դերակատարմամբ: «Էդ գիշեր ինձ համար եղավ մի կախարդական գիշեր և գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ողջ գրական կյանքում: Էդ գիշեր ես էնքան սիրեցի «Համլետը» և հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի ու հետո ոչնչացրի, որովհետև… Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել: Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ ես ինձ ավելի դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ բան»: Հովհաննես Թումանյան Լուսանկարում՝ «Վերնատուն» կտավը։ Հեղինակ՝ Դմիտրի Նալբանդյան: Ստեղծվել է 1974-1976 թվականներին։ Կտավում՝ Գևորգ Բաշինջաղյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Պետրոս Ադամյան, Ղազարոս Աղայան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Եղիշե Թադևոսյան, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Ստեփան Լիսիցյան, Ավետիք Իսահակյան, Հակոբ Հակոբյան։
Աղբյուրը՝ Hovhanness Toumanian Museum/Հովհ.Թումանյանի թանգարան
