-Դու դեռ չե՞ս քնել։ Չէ՞ որ արդեն գիշեր է։
-Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան։ Դու ամեն ինչ գիտես։ Ասա, որտե՞ղ են նրանք ապրում։
-Քնիր, թոռնիկս։ Հիմա ուշ է։ Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը։ Բարի գիշեր։ Քնիր, քնիր, բալի՛կս։
-Իսկ դու՞:
-Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս։
-Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել։ Եթե ես կարողանայի գտնել այն։
Հայկական ամենահայտնի և սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս մեծապես ոգեշնչվել են Ուոլտ Դիեսնեյի աշխատանքներից:
Այդ մասին Նյու-Յորքի կինոյի միջազգային ինստիտուտի (International Film Institute of New York) հետ հարցազրույցում ասել է մուլտֆիլմի ռեժիսոր և բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքյանը:
«Գտնված երազ»-ը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է քայլել նկարների միջով և իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ:
Դիլաքյան եղբայրների հեղինակած մուլտֆիլմը ԽՍՀՄ էկրաններ է բարձրացել 1976 թվականին։ «Գտնված երազի» շարժվող աղջիկը սկսել է խոսել Հռիփսիմե Կիրակոսյանի ձայնով, պապիկը՝ Էդգար Էլբակյանի, իսկ ծերուկին հնչյունավորել է Ֆրունզիկ Մկրտչյանը։
Սցենարի հեղինակ՝ Մ. Դիլաքյան
Ռեժիսոր և բեմադրող նկարիչ
Հ. Դիլաքյան
Երգերի և երաժշտության հեղինակ Ռուբեն Հախվերդյան (ձայնակցում է Ջինա Վանյանը), Ս. Գյուլխասյան, Ա. Սաթյան
Նյութի աղբյուրը՝ https://mediamax.am/am/news/society/19257/
Ամբողջական մուլտֆիլմը` https://www.youtube.com/watch?v=2NEdES5ewbM
