Չարենցի վերջին բանաստեղծությունը

Տարիներ անց միայն Իսահակյանը պատմել է 1937թ. հոկտեմբերին Չարենցի կնոջ՝ Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը։
 Երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, նրան ծածուկ փոխանցել են նաև Չարենցի նամակը: Նամակն ուղղված էր Իսահակյանին և գրված էր մատիտով սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակը Իզաբելան փոխանցել էր Իսահակյանին: Վարպետն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով և ցույց տալով ամենավստահելի  մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում՝ վրան գրված Չարենցի վերջին բանաստեղծությունը և գրություն․
«Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն».
 
Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
 
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:
 
Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին`
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:
 
Ա՜խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին –
Եվ նա հավետ այնտեղ մնար:
 
Եվ սերունդներ այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:
 
1937.27.IX. բանտ, գիշեր
 
Նյութի աղբյուրը՝ https://hhpress.am/culture/2023/16550/
Scroll to Top