Ռուբեն Սևակ և Յաննի Ապել. մի սիրո պատմություն 

Արևմտահայ նշանավոր գրող, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը՝  Լոզանի բժշկական համալսարանում ուսանելու տարիներին  ծանոթանում է Յաննի Ապելի հետ։ Գերմանական բարձր դասի մի ընտանիքի աղջկա, որի հետ էլ հետագայում ամուսնանում է։ Յաննիի ծնողներն իմանալով աղջկա սիրահարվածության և Ռուբենի հետ սիրային կապի մասին՝  նրան հետ են կանչում Գերմանիա, բայց չեն կարողանում բաժանել ս իրող ու այնքան ներդաշնակ զույգին: Ռուբենն ու Յաննին ամուսնանում են Փարիզում: Շուտով ծնվում են երիտասարդ և գեղեցիկ ամուսինների երկու զավակները՝ Լևոնը և Շամիրամը։ Հետագայում Սևակի ընկերները պատմում էին, որ Յաննին հետաքրքրվում էր հայկական մշակույթով, Սևակից հայերենի դասեր էր առնում: Իսկ Ռուբենն իր հերթին ուղղակի պաշտում էր գեղեցկուհի կնոջը: Յաննիին գրած նրա բոլոր նամակները մի յուրօրինակ սիրո պատմություն են՝ նուրբ, հուզական և այնքան խորը:

«Եկ, իմ Յաննի, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից: Անծայրածիր բաներ: Հազար ու մի գիշերների երազներ: Քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ…»:

   1914 թվականին հակառակ կնոջ աղաչանքներին՝ Ռուբեն Սևակը վերադառնում է հայրենիք։ Ինչպես և շատ մտավորականներ, նա էլ պատրաստակամ էր իր հայրենիքի փրկության գործում: Սևակի կինն իր հերթին ամեն ինչ անում է, որ ազատի ամուսնուն բանտից: Նա խնդրում է օտարերկյա ընկերների օգնությունը, դիմում է բազմաթիվ բարձր ատյաններ ամուսնուն փրկելու համար, բայց ամենն ապարդյուն է լինում։ 1915 թվականի օգոստոսի 26-ի հինգշաբթի առավոտյան հինգ հոգի կառքով ուղարկվում են դեպի մեկ այլ աքսորավայր՝ Այաշ: Կառքում ուղևորներից երեքը հայտնի բանաստեղծներ են՝ Դանիել Վարուժան, Սիամանթո և Ռուբեն Սևակ: Ժամեր անց նրանք սպանվում են ամայի մի վայրում:Ամուսնու մահից հետո Յաննին արգելել է եր եխաներին իր հետ գերմաներեն խոսել և պահանջել է հետևել հայկական ավանդույթներին ու ծեսերին:

Աղբյուրը՝ Շողակաթ հեռուստաընկերություն

Scroll to Top