Հայերենը Աստծո հետ խոսելու միակ լեզուն է.
Ջորջ Բայրոն

 1816 թվականին անգլիացի բանաստեղծ լորդ Ջորջ Բայրոնը այցելել է Սուրբ Ղազար կղզի, ծանոթացել է Մխիթարյան միաբանության գործունեությանը՝ հայերեն է սովորել լեզվաբան, բառարանագիր Հարություն Ավգերյանի մոտ: 

«Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն», — գրել է պոետն իր նամակներից մեկում:

Այս նշանակալից իրադարձությանը անդրադարձել է Հովհաննես Այվազովսկին: Նա պատկերել է Բայրոնի այցը Սուրբ Ղազար, միաբան հայրերի ջերմ ընդունելությունը: Կղզի կատարած իր այցելության ժամանակ նկարիչը գիշերել էր այն նույն սենյակում, որտեղ ապրել էր Բայրոնը:

Եթե ուզում ես հպարտանալ,
Հպարտացիր իտալերեն:
Եթե ուզում ես հրամայել,
Հրամայիր գերմաներեն:
Եթե ուզում ես սեր խոստովանել,
Խոստովանիր ֆրանսերեն:
Եթե ուզում ես հայհոյել,
Հայհոյիր թուրքերեն:
Եթե ուզում ես արևելքը զգալ,
Կարդա պարսկերեն:
Իսկ եթե ուզում ես աղոթել,
Աղոթիր միմիայն հայերեն:
Միայն հայերե´ն:
Հայերենը Աստծո հետ խոսելու
Միակ լեզուն է…

Ջորջ Բայրոն

Կտավը՝ Հովհաննես Այվազովսկի Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյան միաբանություն Սբ.Ղազար կզղի

Աղբյուրը՝ National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ

Scroll to Top