Կորյուն վարդապետը եղել է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Նա իր ուսուցչի մահից հետո մտածում է գրել հայոց գրի ծագման մասին և Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը։ Այդ գործը դեռ չսկսած՝ նա, ինչպես իր գրքի առաջաբանից իմանում ենք, այդ անելու համար հրաման է ստանում Մաշտոցի աշակերտ Հովսեփից, որ կաթողիկոսական տեղապահն էր։ Կորյունի գրած առաջին ինքնուրույն պատմական «Վարք Մաշտոցի» երկը հայերեն լեզվով գրված առաջին աշխատությունն է և նվիրված է Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործունեության, հայ գրի ու դպրության ստեղծման պատմությանը։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ուզում էր հայ մանուկներին կրթել և աղոթքներ սովորեցնել մայրենի լեզվով, սակայն հայոց գրեր այդ ժամանակ չկային: Նա և կաթողիկոս Սահակ Պարթևը՝ Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ գտնում են հին նշանագրեր, որոնք մոտ երկու տարի գործածում են որպես հայերեն տառեր: Սակայն այդ նշանագրերը լիովին չէին արտահայտում մեր լեզվի ողջ հարստությունը: Վռամշապուհ թագավորի հետ միասին որոշում են կայացնում՝ ստեղծել հայոց նոր գրեր: Մեսրոպ Մաշտոցը մի քանի տասնյակ աշակերտների հետ մեկնում է Մերձավոր Արևելք: Շուրջ երկու տարվա քրտնաջան աշխատանքից հետո 405՝ թ-ին, Մաշտոցը ավարտում է այդ սրբազան գործը: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո առաջին թարգմանությունը կատարել է՝ Աստվածաշնչի Առակների գրքից (Իմաստություն Սողոմոնի).
«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմաանալ զբանս հանճարո»:
(աշխարհաբար՝ «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Տառերի ստեղծումից հետո սկսվում է հայ գրականության ոսկեդարը, որի հիմնադիրները եղան Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը:
Լուսանկարը՝ http://www.gallery.am/hy/database/item/11220/
