Ներսես Շնորհալին` հանելուկագիր

Միջնադարի հոգևոր և ազգային գործիչ, բանաստեղծ, երգահան սուրբ Ներսես Շնորհալին (Կլայեցի, Երգեցող) Պահլավունի նշանավոր տոհմից էր։ Նա  բազմաթիվ է  գործեր է գրել  մանուկների համար։ Առանձնապես արժեքավոր են նրա երեք հարյուրի հասնող հանելուկները:  Սրամիտ հանելուկներով նա պատմում է կենդանական ու բուսական աշխարհի, բնական երևույթների, կենցաղային ու արհեստագործական առարկաների, գրականության ու մշակույթի, առասպելական ու պատմական դեմքերի (Հայկ Նահապետ, Տորք Անգեղ, Տրդատ թագավոր, Մովսես Խորենացի և Դավիթ Անհաղթ փիլիսոփա) մասին։

Ով սիրելի՛ս, լսի՛ր հիմա,

Իր պես հզոր մի քերթող կա, 

Ազգիս անցյալն ինքը գիտե,

Ստույգ է որպես մի մարգարե։

        (Մովսես Խորենացի / Քերթող)

Եվ  եթե  իրեն նախորդած շրջանում հանելուկ գրում էին ազատ ոտանավորով, տարբեր չափ ու կշռույթով, ապա Ներսես Շնորհալին ստեղծեց դրա դասական կաղապարը, որ այնուհետև դարձավ ընդօրինակման առարկա.

Խաժակն ու գոռ մի թագավոր

Ժանիք ու պոչ առավ մի օր,

Մինչև մեղքը խոստովանեց

Եվ  լուսավոր  ձեռքով օծվեց։

                         (Տրդատ արքա)

Ներսես Շնորհալու հանելուկները գրված են ժամանակի խոսակցական լեզվով, որը հետագայում դարձավ հայ քնարերգության լեզուն և այսօր հայտնի է իբրև Միջին կամ Կիլիկյան հայերեն։

Ո՜վ  ընթերցող, սիրելի՛ս,

Քիչ մեղմ նայիր մեղքերիս՝

Թե՛ վրիպում, թե՛ սխալ,

Թե՛, հանելուկ կորուսյալ…

Մի՛ սևեռվիր պակասին՝ 

Քննիր ձգտումն ու ոգին։

Նյութի աղբյուրը՝ Ներսես Շնորհալի «Հանելուկներ» գրքից

Լուսանկարը՝ https://www.sacredtradition.am/Library/encyclopedia.php?iM=205&iA=366&iL=0

 

Scroll to Top